ԱԽ քարտուղարի աշխատակազմ

Մարիաննա Ստեփանյան

Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

էլ. հասցե marianna.stepanyan@gov.am
հեռ․ (+374 10) 590-222

Կրթություն
• 2017 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
• 2014 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի որակավորում
• 2010 թվականին ավարտել է նույն ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում

Աշխատանքային փորձ
• 2018 թվականի հուլիսից Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական
• 2017 թվականի մարտի 10-ից մինչև 2018 թվականի ապրիլի 05-ը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այնուհետև՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան) նախագահի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար
• 2016 թվականի օգոստոս 26-ից 2017 թվականի փետրվարի 27-ը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնում՝ գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
• 2016 թվականի հունվարի 19-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 26-ը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար
• 2014 թվականի հունիսի 23-ից մինչև 2016 թվականի հունվարի 19-ը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական
• 2011 թվականի ապրիլի 04-ից մինչև 2014 թվականի հունիսի 23-ը՝ նույն դատարանում որպես դատավորի օգնական
• 2010 թվականի դեկտեմբերից 03-ից մինչև 2011 թվականի ապրիլի 04-ն աշխատել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավարի ժամանակավոր պաշտոնակատար

Այլ տվյալներ
• 2015 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների կայացման աշխատանքներին լավագույն մասնակցության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքներն արդյունավետ և բարեխիղճ կատարելու համար ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից պարգևատրվել է
• Կուսակցական պատկանելություն չունի
• Ամուսնցած չէ