ԱԽ քարտուղարի աշխատակազմ

Անահիտ Պողոսյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

էլ. հասցե anahit.poghosyan@gov.am
հեռ․ (+374 10) 590-241

Կրթություն
• 2016-2017 թվականներին սովորել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում
• 2012 թվականին սովորել է Բիշքեկի ԵԱՀԿ ակադեմիայում
• 2010-2012 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան
• 2006-2010 սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում «Տեղեկատվության մշակման և ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան

Աշխատանքային փորձ
• 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հրամանով նշանակվել է քարտուղարի օգնականի պաշտոնում
• 2015-2016, 2013-2014 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկների, մամուլի և տեղեկատվության, սփյուռքի վարչություններում՝ որպես փորձնակ
• 2012-2013 թվականներին աշխատել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում՝ որպես հետազոտող

Այլ Տվյալներ
• 2006 թվականին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախաարության ոսկե մեդալով
• 2017-2018 թվականներին վերապատրաստվել է Էստոնիայի դիվանագիտական ակադեմիայում, Ռազմավարական հետազոտությունների վրացական ինստիտուտում, ՆԱՏՕ-ի դպրոցում
• Կուսակցական պատկանելություն չունի
• Ամուսնացած չէ