ԱԽ քարտուղարի աշխատակազմ

Ռուզաննա Խաչատրյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

Էլ-հասցե՝ ruzanna.khachatryan01@gov.am
Հեռ․՝ (+374 10) 590 230

Կրթություն
• 2008-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի մագիստրատուրայում
• 2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի բակալավրիատում

Աշխատանքային փորձ
• 2018 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հրամանով նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում
• 2016 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 16-ն աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում որպես զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետ
• 2016 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ամբիոնում որպես դասընթացավար
• 2014-2016 թվականներին աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում որպես արտաքին կապերի բաժնի պետ
• 2011-2014 թվականներին աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում որպես արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ
• 2010-2011 թվականներին աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում որպես մրցութային և ատեստավորման վարչության առաջին կարգի մասնագետ

Այլ տվյալներ
• Մասնակցել է Հայաստանում և արտասահմանում կազմակերպված բազմաթիվ համաժողովների, սեմինարների, աշխատաժողովների, դասընթացների և վերապատրաստումների
• Կուսակցական պատկանելություն չունի
• Ամուսնացած չէ