ԱԽ քարտուղարի աշխատակազմ

Արեգ Քոչինյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ

էլ. հասցե areg.kochinyan@gov.am
հեռ․ (+374 10) 590-221

Կրթություն
• 2017 թվականից մինչ օրս սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրայում
• 2016-2017 թվականներին սովորել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում
• 2015-2017 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում
• 2015 թվականին սովորել է Պրահայի Չարլզի համալսարանում, քաղաքական ու տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտում
• 2010-2017 թվականներին սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում
• 2009-2015 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատում

Աշխատանքային փորձ
• 2018 թվականի Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակի պաշտոնում
• 2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամում որպես արտաքին կապերի, սոցիալական ու կրթական ծրագրերի գլխավոր համակարգող
• 2016-2018 թվականներին աշխատել է «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ում որպես Կազմակերպության նախագահ
• 2014-2015 թվականներին աշխատել է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ» ՀԿ-ում որպես տեղական միջոցառումների գլխավոր համակարգող և նախագահության անդամ
• 2013-2014 թվականներին աշխատել է «Ապագան Քոնն է» հասարակական բարեգործական կազմակերպությունում որպես դասընթացավար

Այլ տվյալներ
• 2011-2013 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ շարքերում, ունի պահեստազորի լեյտենանտի կոչում և 20-ից ավել ծառայողական խրախուսանքներ
• Ուսման և աշխատանքի տարիներին Հայաստանում և արտասահմանում մասնակցել և կազմակերպել է 100-ից ավել ազգային ու միջազգային համաժողովներ, գիտաժողովներ, ոչ որմալ կրթական ծրագրեր և դասընթացներ
• Կուսակցական պատկանելություն չունի
• Ամուսնցած չէ