ԱԽ նիստեր

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

02 / 04 / 2016

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյաննայսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետությանկողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքումստեղծված իրավիճակը և այլ հարցեր:

Նիստի սկզբում Հանրապետության Նախագահը խոսել է ստեղծված իրավիճակիմասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-իգիշերը հակառակորդի սադրիչ գործողություններին ի պատասխան ձեռնարկվածգործուն քայլերը` կանխելու սանձազերծված ագրեսիան: Զեկույցներով հանդես ենեկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և արտաքին գործերինախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
«Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերըսադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջերկայնքով: Սրանք 1994 թվականի Զինադադարի հաստատումից հետոամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձումեն իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային ՂարաբաղիՊաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողություններիշնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էրռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ուզրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր:
Միացյալ Նահանգներից վերադարձիս ճանապարհին պարբերաբար իրավիճակըինձ զեկուցվել է, և համարում եմ, որ ընդունված որոշումները տեղին են, անհրաժեշտ և ճիշտ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներ էի այցելել մասնակցելուՄիջուկային անվտանգության գագաթնաժողովին և այդ Գագաթնաժողովիշրջանակներում հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի ևպետքարտուղար Քերիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին՝չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպես տեսաք, այդ հանդիպումիցընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռևսհայտնի չեն, թե ինչի կվերաճեն: Այս պահին սադրանքները շարունակվում են. հյուսիսում և հարավում կա որոշակի լարվածություն, բայց, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գործում են ըստ նախապեսմշակված պլանի, և որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանցաժիոտաժի, առանց որևէ լարվածության պետք է անցնեն ուժեղացվածաշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգությանապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզվածեմ և առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք: Արտաքինգործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել ԼեռնայինՂարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել ԼեռնայինՂարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներանցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունըլիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղիբնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրաիրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ:
Բացի Զինված ուժերից իրենց գործը կատարում են մեր մյուս գերատեսչությունները. կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պետք էլուծենք և բնավ չթերագնահատվելով որևէ մեկի օգնությունը: ՀիմաՊաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը հարցը կզեկուցենռազմական տեսանկյունից, Արտաքին գործերի նախարարի տեղակալը՝դիվանագիտական ջանքերի մասին, այնուհետև կընդունենք համապատասխանորոշումներ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

×