ԱԽ նիստեր

sessions

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

02 / 07 / 2016

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ ՍերժՍարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդինիստ:

Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովմանռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր: Խորհրդիանդամները քննարկել և հավանության են արժանացրել«Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ առողջապահության նախարար ԱրմենՄուրադյանը: Հիմնավորելով վերոնշյալ ռազմավարության ընդունմանանհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է, որ այն բխում էկենսաբանական անվտանգության ապահովման ոլորտումիրականացվող գործունեության պատշաճ համակարգման, անհրաժեշտիրավական կարգավորումների կիրարկման, քաղաքականառաջնահերթությունների և անվտանգության ապահովմանսկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև միջազգայնորենսահմանված անվտանգության պահանջներին համահունչերկարաժամկետ պետական քաղաքականության իրականացման ուկենսաբանական սպառնալիքների հակազդմանն ուղղվածմիջոցառումների արդյունավետության բարձրացման հրամայականից: Ռազմավարության հիմնական նպատակն է՝ կատարելագործել ևամրապնդել կենսաբանական անվտանգության ապահովմանհամակարգը՝ ներքին և արտաքին վտանգներին, սպառնալիքներինդիմակայելու, ինչպես նաև մարդու, բնակչության, շրջակա միջավայրիէկոհամակարգի վրա կենսաբանական սպառնալիքների ազդեցությանռիսկերը նվազեցնելու համար: