ԱԽ նիստեր

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

27 / 02 / 2013

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդինախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդիընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀկառավարության անդամները և կառավարությանն առընթեր մարմիններիղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախհանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի և Վճռաբեկդատարանի նախագահները, ՀՀ մարզպետները:
Նիստի սկզբում Հանրապետության նախագահը ընտրական մեխանիզմների հետագակատարելագործման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարևորել է2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում արձանագրված երկու ձեռքբերում. առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը ևերկրորդը՝ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի: «Հիմա շատկարևոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյաակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրություններիավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդներիկողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկուսումնասիրել մամուլում և սոցիալական ցանցերում եղած նյութերը և, բնական է, որայստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիրիշխանությունները, այլ նաև իրավապահները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:
Նիստի օրակարգի շրջանակում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ՎիգենՍարգսյանը զեկուցել է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահիընտրությունների արդյունքների և միջազգային դիտորդական առաքելություններիգնահատականների մասին: Զեկույցներ են ներկայացվել նաև 2013թ. ՀայաստանիՀանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում խախտումներիվերաբերյալ իրավասու մարմինների կողմից ստացված հաղորդումների (դիմումների) ևդրանց ուսումնասիրության ընթացիկ արդյունքների մասին:
Նիստի արդյունքում ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարՎ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսելԸնտրական օրենսդրության և ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբիգործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմումապահովելով քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակությանմասնակցությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը և ՀՀ դատախազությանըհանձնարարվել է` շարունակել պատշաճ իրավական ընթացակարգերիշրջանակներում ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումներիքննարկումը:

×