ԱԽ նիստեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

05 / 06 / 2013

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդինախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդինիստ:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, սահմանադրականդատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահիաշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայությանտնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերիգլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի Հանրապետությանէներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալամրապնդման հարցերը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Ազգային անվտանգության խորհրդինիստում
Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստում մենք քննարկելու ենք մեր երկրի էներգետիկանվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդմանհարցեր: Կարևոր հարցեր: Մենք շարունակելու ենք ոլորտ առ ոլորտ այնպիսի լուծումներգտնել, որոնք խթանելու են պետական շինարարության ողջ գործընթացը և նպաստելու ենսահուն գործող միասնական համակարգի ստեղծմանը:
Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայցճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներըխոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակիպայմաններում:
Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլորերկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդթվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը ևտնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված23-րդ երկիրն էր:
Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկմանև եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխողշինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այսընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել ևգերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության ևծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավելառողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաևպետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայնմեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարվածլինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ:
Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբարկարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենքհակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարենհենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևիցամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելուհամար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտիկարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել:
3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստլինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդերկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամուկերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռհենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն ենսպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազիարդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետությանիշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէինկարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարներըխելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալականծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբերծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում:
Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմիհետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթետեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ ենհիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէմեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդներըվախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այսերկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմանդրադառնում այս թեմային, որովհետև այդ երկրի իշխանությունները փոխանակզբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարմանլինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտպատկերացումներ տարածել մեր մասին:
Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը և դիվերսիֆիկացումը միքանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելինպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղվայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել:

×