ԱԽ նիստեր

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

11 / 12 / 2010

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօրհրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել և հավանության էարժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»:

Այն հանդիսանում է ՀՀ զինված ուժերում իրականացվող միջնաժամկետպլանավորման աշխատանքների արգասիքներից մեկը և մշակվել է 2008թ. մեկնարկածՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդյունքներիհիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական սպառնալիքներիչեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը:

Նիստում նշվել է, որ նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքումզգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, ծրագրիիրականացումը կընդլայնի նաև ՀՀ ռազմական անվտանգությունը միջնաժամկետ ևերկարաժամկետ հեռանկարում:

×