ԱԽ նիստեր

sessions

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

21 / 04 / 2010

Հայաստանի Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Երկրի ղեկավարն Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն և Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ:
Այնուհետև նիստի մասնակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:
Ապրիլի 22-ին կայանալիք իր ուղերձում Հանրապետության նախագահը հանրությանը կտեղեկացնի քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին: