ԱԽ նիստեր

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

22 / 12 / 2009

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էԱզգային անվտանգության խորհրդի նիստ:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է արտերկրում ՀայաստանիՀանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսականհիմնարկների աշխատանքի ծրագրավորման, գնահատման եւ դիտարկմանհամակարգ ներդնելու մասին հարցը: Զեկուցումներով հանդես են եկել Ազգայինանվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Արտաքին գործերինախարար Էդուարդ Նալբանդյանը:

Անվտանգության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահը մանրամասներ էներկայացրել Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչպաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկված խնդիրների վերաբերյալ:

×