Հայտարարություններ

ԱԽ գրասենյակը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ

25 / 07 / 2019

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ (313-2.1-3)

1. ներկայացնում է առաջարկություններ պետական և հասարակական անվտանգության ապահովման ոլորտների գնահատման ու դրանց հակազդման վերաբերյալ,
2. ներկայացնում է առաջարկություններ Ազգային անվտանգության ռազմավարությունից բխող՝ անվտանգության, պետական և հասարակական անվտանգության ապահովման ոլորտների ուղղված ծրագրերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ,
3. ապահովում է անվտանգության, պետական և հասարակական անվտանգության ապահովման ոլորտների, ինչպես նաև դրանց իրավական հիմքերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը,
4. Անվտանգության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից ընդունված որոշումների կատարումն ապահովելու նպատակով Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և հասարակական անվտանգության ապահովման հարցերով պետական մարմինների կողմից անցկացվող նիստերին և խորհրդակցություններին,
5. Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է անվտանգության, պետական և հասարակական անվտանգության ապահովման ոլորտների հարցերով Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ Խորհրդին և վարչապետին ներկայացվող հաշվետվությունների մշակումը,
6. Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է անվտանգության, պետական և հասարակական անվտանգության ապահովման ոլորտների հարցերով Խորհրդի նիստերի համար անհրաժեշտ նյութերի հավաքագրումը և նախապատրաստման աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4. Ռուսերենին (ազատ) տիրապետում
5. աշխատավարձի չափը՝ 310.858

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ (313-2.1-8)

1. ապահովում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կատարելագործման հարցերին առնչվող սպառնալիքների գնահատման և դրանց հակազդման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
2. ապահովում է Ազգային անվտանգության ռազմավարությունից բխող ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու կատարելագործմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
3. ապահովում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կատարելագործման համակարգերի, այդ թվում՝ դրանց իրավական հիմքերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը,
4. ապահովում է Անվտանգության խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ) ներկայացվող՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կատարելագործման հարցերին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը,
5. Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման նպատակով Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կատարելագործման հարցերով պետական մարմինների կողմից անցկացվող նիստերին և խորհրդակցություններին,
6. Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կատարելագործման հարցերով Խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ Խորհրդին և վարչապետին ներկայացվող հաշվետվությունների մշակումը:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5. Ռուսերենին (ազատ) տիրապետում
6. աշխատավարձի չափը՝ 310.858

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ ( 313-2.2-8)

1. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ռազմական անվտանգության սպառնալիքների վերհանումը, գնահատումը և դրանց հակազդմանն ուղղված առաջարկությունների մշակումն ու ներկայացումը,
2. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Ազգային անվտանգության ռազմավարությունից բխող` ռազմական անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, զորահավաքային նախապատրաստության, ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման ծրագրերի իրականացման և Անվտանգության խորհրդի որոշումների կատարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
3. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ռազմական անվտանգության համակարգի, այդ թվում՝ վերջինիս իրավական հիմքերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
4. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է միջազգային համագործակցության և գործընկերության շրջանակներում (այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵՏՄ, ԱՊՀ, ՆԱՏՕ, երկկողմ, բազմակողմ, ինչպես նաև անվտանգային այլ ձևաչափերով և այլն) ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների իրականացմանն ու միջոցառումների ապահովման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
5. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ՀԱՊԿ, ԵՏՄ, ԱՊՀ, ՆԱՏՕ, երկկողմ, բազմակողմ համագործակցության շրջանակներում, անվտանգային այլ ձևաչափերով, այդ թվում՝ ռազմաքաղաքական համագործակցության հարցերով Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ Անվտանգության խորհրդին և վարչապետին ներկայացվող հաշվետվությունների մշակման աշխատանքները,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասինե ՀՀ օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5. Ռուսերենին (ազատ) տիրապետում
6. աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհուրդի գրասենյակ (ք. Երևան, Բաղրամյան 24) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գրքույկի պատճենը.
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
7) համառոտ CV

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ (ք. Երևան, Բաղրամյան 24, հեռ. 010 590-220):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 30.07.2019թ:

×
×