Հայտարարություններ

Շնորհավորական հեռագիր

21 / 03 / 2019

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ղազախստանի հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահ՝ Դ․Ն․ Նազարբաեվային:

Հեռագրում մասնավորապես ասված է՝

«Հարգելի տիկին Նազարբաեվա,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի հանրապետության
Խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս կարևոր պետական պաշտոնում կնպաստի Ղազախստանի հանրապետության բազմակողմանի բարգավաճմանն ու դինամիկ զարգացմանը, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդի բարեկեցության հետագա բարձրացմանը։

Հատուկ ջերմությամբ հիշելով անցած տարվա նոյեմբեր ամսին Աստանայում կայացած մեր հանդիպումը՝ ակնկալում եմ Ձեր անձնական աջակցությունը Հայաստանի հանրապետության և Ղազախստանի հանրապետության միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման հարցերում։

Օգտվելով այս հաճելի առիթից` սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգարժան տիկին Նազարբայեվա, անսահման երջանկություն, բարօրություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։»

×
×