Հայտարարություններ

Ցավակցական հեռագիր

06 / 05 / 2019

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Հեռագրում մասնավորապես ասված է՝

«Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Խորապես ցավակցում եմ Sukhoi Superjet 100 ինքնաթիռի՝ SU1492 Մոսկվա-Մուրմանսկ չվերթի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան բազմաթիվ մարդկային զոհեր:

Խորապես ցավակցելով տեղի ունեցածի կապակցությամբ, խնդրում եմ իմ ցավակցություններն ու աջակցության խոսքերը փոխանցել այս սարսափելի վթարում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին:

Ավիավթարի հետևանքով բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:»

×
×