Հարցազրույցներ

img

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում

04 / 12 / 2019

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ դրվող գաղափարներին և դրա մշակման գործընթացին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, Հայաստանի տիեզերական նախաձեռնություններին, Արցախյան հիմնահարցին և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին

Հեռանկար – Նախ ուզում եմ սկսել Անվտանգության ռազմավարությունից, որը մշակման փոլում է. արդյո՞ք կար նման փաստաթուղթ, և ի՞նչ անհրաժեշտություն կար այն ափդեյթ անելու։

Ա․ Գրիգորյան – 2007 թվականին այդպիսի փաստաթուղթ գրվել է, սակայն 2007 թվականից հետո և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ուենցել։ Ռուսաստան – Արևմուտք հարաբարերություններում զգալի փոփոխություններ են տեղի ուենցել, ռուս-վրացական հարաբերություններում նույնպես՝ 2008 թվականի ճգնաժամը, նաև տարածաշրջանում այլ փոփոխություններ են եղել՝ Իրանի հանդեպ սանկցիաները, նաև Հայաստանի ներսում և Հայաստանին ուղիղ առնչվող՝ ապրիլյան պատերազմը և 2018 թվականի հեղափոխությունը, որոնք, կարելի է ասել, հիմնարար և ֆունդամենտալ փոփոխություններ են բերել և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում, և անհրաժեշտություն կար նոր փաստաթուղթ ունենալու։ Այս իմաստով նաև որոշակի ժամանակ էր պետք եղել, որպեսզի մենք հասկանանք, թե ռազմավարության առումով ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու, և ռազմավարական փաստաթղթեր ձևավորելու համար անհրաժեշտ էր որոշակի ժամանակ անցներ, որպեսզի ավելի հանգիստ փուլ մտնեինք և ավելի հանգիստ փուլում կարողանայինք մեր ռազմավարությունները քննարկել։

https://www.youtube.com/watch?v=TWlpjrBkxz8&feature=youtu.be