Հարցազրույցներ

img

Հարցազրույց Կիրակնօրյա վերլուծականի տաղավարում

03 / 02 / 2020

Սույն թվականի փետրվարի 2-ին Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Ազատություն Ռ/Կ-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարին:

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը, ներքաղաքական զարգացումները, իրացվող բարեփոխումները և Հայաստանի անվտանգային վիճակը:

Հ․ Թամրազյան – Իշխանությունների ներկայացուցիչների քննադատություններում նշվում է նաև որ ՍԴ նախագահը գնացել է արտերկիր, հանդիպումներ է ունեցել և նույնիսկ ենթադրություններ կան, որ կարող է գնացել է Ռուսաստան, կամ որևէ այլ երկիր, ի՞՞նչ կասեք ի՞՞նչ գիտեք այս մասին․ որևէ մտահոգվելու տեղիք տալիս են այս այցելությունները այն իմաստով, որ ենթադրություններ էլ կային, որ դա եղել է ոչ թե գործողում, այլ մասնավոր այց։

Ա․ Գրիգորյան – Մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ Հրայր Թովմասյանն իր պաշտոնն օգտագործում է նախկինում կատարված օրենքի խախտումները և սահմանադրական կեղծիքներով ՍԴ նախագահ դառնալը կոծկելու համար, և նաև փորձում է օգտագործել իր պաշտոնի շրջանակներում տրված լիազորությունները, որպեսզի շարունակի այն կեղծիքով և այն խախտումներով, որով նա ՍԴ նախագահ է դարձել կարողանա կամ կոծկել, կամ էլ պահպանել իր պաշտոնը։ Ի դեպ, շատ հետաքրքիր է նաև, որ Հրայր Թովմասյանը մասնակցելով 2015 թվկականի սահմանադրական կեղծիքներին, որը նաև պատճառ է հանդիսացել հեղափոխության, որովհետև Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրությունը փոխում էր ժողովրդավարացնելու համար, իսկ մենք այդ ժամանակ ասում էինք, որ սահմանադրությունը փոխելու միակ նպատակը դա վերարտադրությունն էր և պատմությունը ցույց տվեց, որ դա վերարտադրության սահմանադրություն է։ Այսինքն՝ Հրայր Թովմսայանը նաև համահեղինակ է վերարտադրության սահմանադրության և այս պայմաններում նաև այդ սահմանադրական փոփոխությունները կեղծվել են, դա փաստվել է և՛ դիտորդական առաքելությունների կողմից․ և՛ միջազգային դիտորդների կողմից։ Եվ սա շատ կարևոր է, որ նույնսիկ այս պայմաններով Հրայր Թովմասյանը շարունակում է կառչած մնալ իր պաշտոնից։ Ես համոզվեծ եմ, որ Հանրապետական փոքր խմբակը շարունակում է նրան համոզել, որ նա պետք է մնա այդ պաշտոնին, որովհետև նրանք այդ ինստիտուտը տեսնում են իրենց պաշտպանության վերջին խրամատը և շարունակում են մատակարարել Հրայր Թովմասյանին տարբեր գործիքներ, կամ չակերտավոր ասած զենքով, որպեսզի նա այդ խրամատը պահի։

https://youtu.be/5QZoMmTYNtI