Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին

27 / 02 / 2019

Այսօր ԱԽ քարտուղարն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին:
ԱԽ քարտուղարը ներկայացրեց կիբերանվտանգության ապահովման, տիեզերքի խաղաղ օգտագործման մասին օրենսդրական կարգավորումների և հայկական տիեզերական ծրագրի մեկնարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Փոլ Ռեմին իր հերթին ներկայացրեց «THALES Group» ընկերության գործունեությունը նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի շուկայում այժմ առաջ եկող հնարավորություններով և տեղական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ համագործակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Շահեն Ավագյանը:
«THALES Group» ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է մատուցում պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

×
×