Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարն ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային ՀԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերի ղեկավարած պատվիրակությունը

27 / 02 / 2019

Փետրվարի 25-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերի ղեկավարած պատվիրակությունը:
Պատվիրակության անդամները ներկայացրել են «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային հասարակական կազմակերպության գործունեությունը և տարածաշրջանում ներկայումս իրականացվող ծրագրերը։
ԱԽ քարտուղարն իր հերթին զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարևորելով Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների դերակատարությունը և բարեփոխումների կիրառման ընթացքը։ Քարտուղարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

×
×