Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում ԱԽ գրասենյակում

25 / 03 / 2019

2019թ. մարտի 25-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) պատվիրակության և Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների միջև:
Ողջունելով հյուրերին՝ ԱԽ գրասենյակի ղեկավար Արմինե Մարգարյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը պատրաստ է խորացնելու համագործակցությունը Կենտրոնի հետ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում:
Պատվիրակության ղեկավար, «EU4 Monitoring Drugs project 2019-2021» ծրագրի ղեկավար Իլզե Յակոբսոնն իր հերթին ներկայացրեց Հայաստանին առաջարկվող «EU4 Monitoring Drugs project 2019-2021» ծրագրի նպատակները, մասնավորապես շեշտելով, որ ծրագրի նպատակն է նպաստել ԵՄ գործընկեր երկրներում թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարողությունների զարգացմանը և խթանել տարածաշրջանային համագործակցությունը: