Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը

16 / 11 / 2016

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Այսօր Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական, չորրորդ հանդիպմանը:
«Անկախ Պետությունների Համագործակցության 25 տարին. ԱՊՀ անդամ-պետությունների կայունության և անվտանգության ժամանա¬կակից մարտահրավերների և սպառնալիքների լույսի ներքո տարածաշրջանային փոխգործակցության արդի հարցերը» թեմայի շրջանակներում քննարկվել են ոչ ավանդական կրոնական հոսանքների տարածման հակազդմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովմանը ևտվյալ ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել ելույթով: