Մամլո հաղորդագրություններ

release

Արմեն Գևորգյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին

14 / 09 / 2016

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի ՀանրապետությունումԻտալիայի Հանրապետության արտա¬կարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել էՀայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու, փոխգործակցությունն առավել ամրապնդելու ամուր հիմք է:
ԱԱԽ քարտուղարն ու դեսպանը համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ՝ առկա են լայն հնարավորություններ և չօգտագործված մեծ ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկարային մի շարք ոլորտներում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: