Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին

31 / 08 / 2016

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մոհամմադ ալԿասիմիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ևԱրաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների փոխըմբռնման հիմքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու, փոխգործակցությունն առավել ամրապնդելու ամուր հիմք է:
Դեսպան Կասիմին համոզմունք է հայտնել, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և ԱՄԷ միջև գոյություն ունեցող սերտ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
ԱԱԽ քարտուղարն ու դեսպանը համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ՝ առկա են լայն հնարավորություններ և չօգտագործված մեծ ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկարային մի շարք ոլորտներում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: