Մամլո հաղորդագրություններ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարին

18 / 08 / 2016

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովին:

Ողջունելով հյուրին՝ Ա.Գևորգյանն ընդգծել է, որ անվտանգության և պաշտպանության ոլորտում հայ-բելառուսական համագործակցությունըերկու երկրների հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, և անհրաժեշտ է շահագրգիռ աշխատանք տանել այդ ոլորտում առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարվել է պաշտպանության ոլորտում հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը նաև անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը: Այդ համատեքստում կարևորվել են նախօրեին Հայաստանում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում ընդունված որոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հայաստանի և Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման տեսակետից զրուցակիցները ընդգծել են այդ ոլորտում գործող հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Արմեն Գևորգյանը հյուրին տեղեկացրել է, որ ներկայումս համաձայնեցման փուլում է Հայաստանի և Բելառուսի անվտանգության խորհուրդների քարտուղարությունների միջև համագործակցության պլանի նախագիծը, և այդ շրջանակներում անհրաժեշտ ուշադրություն կհատկացվի նաև երկկողմ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական փոխգործակցության խորացման հարցերին:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Today, the secretary of the National Security Council Mr. Armen Gevorgyan received the Ministry of Defence of the Republic of Belarus Mr. Andrey Ravkov who is in official visit to the Republic of Armenia.

×
×