Մամլո հաղորդագրություններ

ԱԱԽ աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

12 / 11 / 2015

Ս/թ. նոյեմբերի 11-ին Ազգային անվտանգության խորհրդիաշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդներիքարտուղարների երրորդ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իսլամական պետության» հակազդմանն ուղղված համատեղ քայլերին, ԱՊՀ շրջանակներում անօրինական միգրացիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանը հանդես է եկել օրակարգին վերաբերող ելույթով:
Այցի շրջանակներում Ա. Թանանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցության խորացման հարցեր:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռ.Նուրգալիևի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է ԱԱԽ աշխատակազմի և ՌԴ ԱԽ աշխատակազմի միջև 2016-2017թթ. համագործակցության աշխատանքային պլանը:

×
×