Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

15 / 09 / 2015

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին: Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։
Նիստի ավարտին ՀԱՊԿ անվտանգության խորհուդների քարտուղարերի կոմիտեում, արտգործնախարարների խորհրդում և պաշտպանության նախարարների խորհրդում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանը մասնակցել է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստին, որի ընթացքում ստորագրվել են մի շարքփաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների Հայտարարությունը: