Մամլո հաղորդագրություններ

release

Կայացել է ՀԱՊԿ ԱԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը

20 / 05 / 2015

Ս/թ. մայիսի 20-ին ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի գլխավորած ԱԱԽ աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին: Նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նիստի ընթացքում քննարկվել են Պայմանագրի գործողության տարածքում միջազգային և կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ արդիական խնդիրները, ինչպես նաև` որոշ ՀԱՊԿ անդամ-պետությունների քաղաքացիներին Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական հակամարտություններին մասնակցելու նպատակով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից հավաքագրելու և երկրից դուրս բերելու հակազդեցության հարցերը:
Վերանայվել և հաստատվել է 2015թ. առաջին կիսամյակի արտաքին քաղաքական, անվտանգության և պաշտպանության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների միջև խորհրդատվությունների անցկացման պլանը: