Մամլո հաղորդագրություններ

release

Ներկայացվել է ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի 5-ամյա գործունեության գնահատման նախնական արդյունքները

15 / 11 / 2014

Նոյեմբերի 14-ին ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ԵՄ գնահատման խմբի կողմից կազմակերպված ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի (ԵՄԽԽ) 5-ամյա գործունեության գնահատման նախնական արդյունքների ներկայացմանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ինա Յանկուլովան և ՀՀ պետական տարբեր մար-մինների ներկայացուցիչներ:

Գնահատում իրականացնող պատվիրակության անդամներ Հենրիկ Ջեսսը (ղեկավար) և Արմինե Առաքելյանը (անկախ փորձագետ), ներկայացնելով ԵՄԽԽ գործունեության գնահատման ուղղությամբ իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղեկացրել են, որ գնահատման գործընթացը դեռևս շարունակվում է և վերջնական արդյունքները կներկայացվեն լրացուցիչ: