Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստան. պատուհան դեպի տիեզերք

10 / 04 / 2019

Ապրիլի 1-12-ը Վիեննայում ընթանում է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի՝ (UNOOSA) իրավական ենթակոմիտեի 58-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Ավետ Պողոսյանը։

Նստաշրջանի ընթացքում Ա. Պողոսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացրել տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի քննարկվող տաբերակը։ Ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։

Ելույթի հայերեն տեքստը՝ ստորև։

Հայաստան. պատուհան դեպի տիեզերք

Հարգարժան նախագահող, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ենթակոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, ձեր նախագահության ներքո կոմիտեն նոր նվաճումներ կգրանցի:

Ձերդ գերազանցություններ

Ես ներկայացնում եմ մի երկիր, որը ընդամենը 2012 թվականից է մաս կազմել ՄԱԿ-ի տիեզերքի խաղաղ օգտագործողների ընտանիքին: Չափազանցություն կլինի ասել, որ մենք մեր կոմիտեի ակտիվ անդամներից ենք եղել: Բայց այսուհետ դուք շատ հաճախ եք լսելու մեր մասին, Հայաստանի մասին, որպես տիեզերքի ուղղությամբ ակտիվ գործունեություն ծավալողի, և հավատացնում եմ Ձեզ, ոչ միայն այս հարթակից: Վստահ եմ, որ բոլորդ գիտեք մեր երկրում անցյալ տարի հենց այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի արդյունքում Հայաստանում ապրող մարդիք սեփական կամքով, առանց մեկ կաթիլ արյան, առանց բռնության, սիրո և համերաշխության մթնոլորտում ձևավորեցին նոր, ժողովրդի կողմից գերբարձր վստահություն վայելող իշխանություն: Ընդամենը մեկ տարի է անցել այդ կարևոր իրադարձություններից, սակայն մեր ժողովրդի նվաճումներն արդեն ակներև են. ըստ էության մենք արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան, անցկացրել ենք երկու մաշտաբային ընտրություններ, որոնք և մեր հասարակության, և անխտիր մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից որակվել են որպես ժողովրդավարկան, թափանցիկ և համաշխարհային առաջընթաց նորմերին համապատասխան:

Այժմ մեր երկիրը թևակոխել է տնտեսական հեղափոխության փուլ: Բիզնեսի պետական վերահսկողությունը հասցված է մինիմումի, նվազեցված է հարկային վարչարարությունը, բարձր տեխնոլոգիաները և արդյունաբերությունը հռչակված են գերակա ճյուղեր: Որպես արդյունք, Հայաստանը բազմաթիվ վերլուծական կենտրոնների կողմից համարվում է IT ոլորտի ձեռնարկությունների և ստարտափների գործունեության համար ամենահարմար երկրներից մեկը: Պատահական չէ, որ այս տարվա աշնանը հենց Հայաստանում է տեղի ունենալու IT համաշխարհային կոնգրեսը (World Conference On Information Technology) :

Հայաստանը, այն ժամանակներից, երբ դեռ Խորհրդային Միության մաս էր, համարվել է միկրոէլեկտրոնիկայի, միկրոինժեներիայի, առաջատար տեխնալոգիաների երկիր: Մեզ մոտ գործել են ռազմական և տիեզերական արդյունաբերության հետ առնչվող ձեռնարկություններ, մենք առաջատար ենք համարվել ինժիներիայի բնագավառում բարձրակարգ մասնագետների պատրաստման ոլորտում: Եվ պատահական չէ, որ այժմ էլ մեր առաջադեմ միտքը տալիս է պտուղներ. Հայաստանում հարմար պայմաններում աշխատում են են տասնյակ հազարավոր ծրագրավորողներ, ինժեներներ և այլ բարձր տեխլոլոգիաներին առնչվող աշխատեղներ:
Հարգելի պատվիրակներ, հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև հստակ գիտակցելով մարդկության առաջ ունեցած մեր պետության պատասխանատվությունը, վստահ լինելով, որ յուրաքանչյուր պետություն, բացի ամենօրյա, սոցիալական, քաղաքական հարցեր լուծելուց ունի առաքելություն իր վրա վերցնելու մարդկության առաջընթացի բեռից թեկուզ մի փոքրիկ կտոր, ես պատիվ ունեմ հայտատարելու, որ մեր կառավարությունը որոշել է համակարգել և ազատականացնել տիեզերական արդյունաբերության և տիեզերական բնագավառում ծառայություն մատուցելու ոլորտը: Մոտ մեկ տարի է, նոր կառավարության ձևավորումից քիչ անց, մենք ձեռնամուխ ենք եղել տիեզերական օրենսդրության ձևավորման աշխատանքներին և հենց այս օրերին «Տիեզերական գործունեության մասին» օրենքը մեր կառավարության կողմից քննարկման վերջնական փուլում է և ամենայն հավանականությամբ, մինչ այս ամսվա վերջ մեր երկրը վերջապես կունենա այդ օրենքը:

Հատուկ ուզում եմ շեշտել, որ տիեզերական գործունեությունը մեր երկրում բացարձակապես չի հարկվելու, տիեզերական գործունեության լիցենզիա ունեցող ձեռնարկությունները ամբողջովին ազատվում եմ հարկային պատականություններից և նրանց ամբողջ ծավալով կարող են կենտրոնանալ այդ գործունեության գիտական, տեխնիկական և հումանիտար ասպեկտների վրա: Կրկնում եմ. եթե դուք Հայաստանում ունեք տիեզերական գործունեություն ծավալելու համար լիցենզիա, ապա վճարելու եք 0 տոկոս ԱԱՀ, 0 տոկոս շահութահարկ: Ահա թե ինչու է իմ ելույթը վերնագրված «Հայաստան. պատուհան դեպի տիեզերք»: Մեր պետությունը բացում է ձեզ համար նոր հորիզոններ, նոր հեռանկարներ, բացում է պատուհան դեպի տիեզերք:

Տիեզերական գործունեությունը կարգավորող օրենսդրության վերջնական ձևավորումից հետո օրենսդրության հիմնական դրույթների ամփոփ տարբերակը կուղարկվի պատվիրակություններին: Վստահ եմ ձեզանից շատերին ես մոտ ապագայում պատիվ եմ ունենալու հյուրընկալել Հայաստանում և այս նոր բացված հրաշալի հնարավորությունները ներկայացնել ավելի հանգամանալից: Համոզված եմ, մեզ սպասում է բեղմնավոր համագործակցություն: Կարող եք ազատորեն դիմել հայկական պատվիրակությանը հետաքրքրող ինֆորմացիայի համար:

Շնորհակալություն ուշադրության համար:

Տեսանյութն այստեղ - https://www.youtube.com/watch?v=DteAOOslcZ0