Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարն այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան

12 / 04 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Այցը կրել է ճանաչողական բնույթ և տեղի է ունեցել համալսարանի պետ՝ գեներալ-մայոր Դանիել Բալայանի հրավերով:

Այցի ընթացքում նախ տեղի է ունեցել հանդիպում հա մալսարանի հրամանատարության հետ, ապա քարտուղարի համար կազմակերպվել է շրջայց համալսարանի տարածքում, որին հաջորդել է հանդիպում-քննարկում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:

×