Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարը հանդիպեց Ամերիկայի Հայկական Համագումարի ("AAA") համանախագահների հետ

09 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Ամերիկայի Հայկական Համագումարի ("AAA") համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի, կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունի և կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես արտերկրում ապրող հայերի անվտանգության ապահովման, այնպես էլ սփյուռքի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Համագումարի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ Հայաստանում տեղ գտած քաղաքական նոր իրողությունները դրականորեն կազդեն սփյուռք - հայրենիք փոխգործակցության վրա ու կխթանեն ինչպես քաղաքացիական հասարակության կայացման, այնպես էլ կապահովեն օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան՝ այսպիսով ապահովելով տնտեսական կայուն աճը, ինչն, ըստ Արմեն Գրիգորյանի, ուղղակիորեն կապված է անվտանգության ոլորտի կատարելագործման և զարգացման հետ։ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել Հայաստանին ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ԱՄՆ հետ փոխգործակցության ոլորտներում։

×
×