Մամլո հաղորդագրություններ

Հանդիպում «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակության հետ

11 / 05 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

Հանդիպման մեկնարկին ԱԽ քարտուղարը ողջունեց հյուրերին Երևանում և ընգծեց արդեն պարբերական դարձող հանդիպումների կարևորությունը:

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծի մանրամասները, ինչպես նաև հայկական տիեզերական ծրագրի տեսլականը: Եղավ անդրադարձ տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացիոն՝ ենթակառուցվածքային ու գիտական ծրագրերին:

Քրիստիան Նարդենին ներկայացրեց իր պատվիրակության նպատակները և ծրագրերը՝ մասնավորապես կրթության և արդյունաբերության թվայնացման ոլորտներում:
Քննարկվեցին նաև ռազմական արդյունաբերությանը և կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր:

×
×