Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարը հյուրընկալել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությանը

13 / 05 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը, որի կազմում էին 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:

Քարտուղարը ողջունել է պատվիրակության անդամներին և ներկայացրել վերջին մեկ տարում Հայաստանում և տարածաշրջանում տեղ գտած փոփոխությունները, Արցախյան հիմնահարցի ներկայիս վիճակը ինչպես նաև Անվտանգության խորհրդի գործառույթները և աշխատանքները:

Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին հնարավորինս աջակցություն ցուցաբերել մեր երկրի զարգացմանը, ընդգծելով, որ այցի ընթացքում կձգտեն առավելագույնս տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ:

Հաջորդիվ տեղի ունեցավ մտքերի կառուցողական փոխանակում:

×