Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

11 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պարոն Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանը և Ալլա Բակունցը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնեցին նոր կառավարության նախաձեռնություններին աջակցելու իրենց պատրաստակամության մասին։ Զրույցի ընթացքում կարևորվեց ՀՀ բոլոր սահմանային անցակետերում իրականացվող բարեփոխումները, մաքսային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության շարունակական բարձրացմանն ուղղված կառավարության ջանքերը: Խոսվեց նաև նոր կառավարության կողմից հակակոռուպցիոն ակտիվ գործունեության մասին, որը քարտուղար Գրիգորյանի խորին համոզմամբ ազգային անվտանգության ապահովման գերակա ուղղություններից է: Ուշադրության կենտրոնում էին նաև փոխգործակցության եզրերը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման համատեքստում ու իշխանության աշխատանքի թափանցիկության մակարդակի բարձրացումը: