Մամլո հաղորդագրություններ

Աշխատանքային հանդիպում Բրազիլիայի տիեզերական գործակալության նախագահ Կարլոս դե Մոուրաի հետ

16 / 05 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Լոս Անջելեսում «Աէրոսփեյս» ընկերության (Aerospace corporation) վարչական համալիրում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրաի հետ։

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման օրենսդրության ու ծրագրի մշակման ուղությամբ տարվող աշխատանքները Հայաստանում։

Կարլոս դե Մոուրան ներկայացրել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ստեղծման փորձը, ընթացիկ գործունեությունը, նպատակները, խնդիրները, միջազգային համագործակցության օրինակները։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության հնարավորությունների թեմայով, պայմանավորվածություն ձեռք բերվեց կապը պաշտպանել դեսպանությունների միջոցով։

×
×