Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» (Innovate Armenia) ամենամյա 4-րդ փառատոնին

18 / 05 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» (Innovate Armenia) ամենամյա 4-րդ փառատոնին։

Փառատոնի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների, քաղաքական փոփոխությունների, արձանագրված նվաճումների, Հայաստանի անվտանգության բովանդակության, անվտանգության ոլորտում առաջադրված նպատակների, Անվտանգության խորհրդի գործունեության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին։

Փառատոնի հաջորդ փուլում ԱԽ քարտուղարը մասնակցեց Հայաստան – Սփյուք հարաբերությունների թեմային նվիրված պանելային քննարկումներին։