Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում վերլուծական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

21 / 05 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund) գլխամասում հանդիպեց Վաշինգտոնում գործող պետական ու մասնավոր վերլուծական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քարտուղարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական և հետհեղափոխական գործընթացները, ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, Անվտանգության խորհրդի լիազորությունները, գործառույթները և աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին մի քանի օրերին գրանցված զարգացումները՝ կապված դատական համակարգի բարեփոխումների հետ։

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը նաև պատասխանեց ներկաների հարցերին։