Մամլո հաղորդագրություններ

Անցումային փորձի փոխանակում Ռումինիայի և Հայաստանի միջև

05 / 06 / 2019

Ս/թ. մայիսի 29-ից հունիսի 5-ը Կովկաս Ինստիտուտի կողմից իրականացվող «Ռումինիայի և Հայաստանի միջև անցումային փորձի փոխանակում» ծրագրի շրջանակում Ռումինիա է այցելել հայկական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էր ԱԽ գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների բաժնի պետ Աշխեն Բեգլարյանը:

Ծրագիրը Կովկասի Ինստիտուտի (Հայաստան) և Փորձագետների Ֆորումի (Ռումինիա) համատեղ նախաձեռնություն է, որն իրականացվում է «Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամ»-ի և «Սևծովյան վստահություն» կազմակերպության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը խորհրդարանում հանդիպել է «Քաղաքացիական Կուսակցություն» (USR) խմբակցության պատգամավորների հետ, ինչպես նաև այցելել է Ռումինիայի հայերի միության գրասենյակ և հանդիպել Ռումինիայի ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության և հայ համայնքային կազմակերպության ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ, ծանոթացել հայկական համայնքի գործունեությանն ու առկա մարտահրավերներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք այլ այցելություններ և հանդիպումներ միջազգային փորձագետների, ինստիտուտների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների և պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պատվիրակությանն ընդունել է նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

×
×