Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարի հեռախոսազրույցը ՀՀ Պաշտպանության նախարարի և ԱՀ Պաշտպանության Բանակի հրամանատարի հետ

12 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։
Քննարկվեց վերջին օրերին` առավելապես վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստում է, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաև միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում։
Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր: