Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում չինաստանի ԿԿ ԿՀ Քաղբյուրոյի քաղիրավական հարցերի կոմիտեի քարտուղարի հետ

18 / 06 / 2019

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի Քաղբյուրոյի անդամ, քաղաքական-իրավական հարցերի կոմիտեի քարտուղար Գո Շենկունի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծեցին Հայ—Չինական հարաբերությունների հարուստ պատմական փորձը և «մեծ մետաքսի ճանապարհ»-ի գաղափարի շուրջ ծավալված համագործակցության վերականգնման կարիքը՝ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ անդրադարձ կատարեց Հյուսիս—հարավ ճանապարհի կառուցման ծրագրում չինական կողմի հետաքրքրվածության և ներդրումային հնարավորությունների բարձրացման կարևորությանը և հայկական կողմի շահագրգիռ մոտեցմանը։

Քարտուղար Շենկունը կարևորեց Հայաստանի կողմից Մեկ Չինաստանի սկզբունքի ընդունումը և աջակցությունը։

Ախ քարտուղարը նշեց Ղարաբաղյան հիմնահարցում Չինաստանի ցուցաբերած մշտապես զուսպ և հավասարակշիռ վերաբերմունքի կարևորությունը։

Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ երկկողմ այցելություններ կազմակերպելու շուրջ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին տարեցտարի ամրապնդվող առևտրա- տնտեսական կապերի և Հայաստանում ավելացող չինացի զբոսաշրջիկների փաստը։

Կարևորվեց Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների ներգրավումը չինական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին։