ԱԽ քարտուղարը ընդունեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանին
02 / 07 / 2019
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին։
Հանդիպման ընթացքում քարտուղարը գոհունակությամբ նշեց, որ հայ-բրազիլական հարաբերությունները գտնվում են զարգացման փուլում:
ԱԽ քարտուղարը ներկայացրեց իր՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Բրազիլիայի տիեզերական գործակալության նախագահ Կարլոս դե Մոուրայի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները։
Քննարկվեցին հայ-բրազիլական համագործակցության նոր հնարավորությունները գիտատեխնիկական, կրթական, օդա-տիեզերական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում։
Դեսպան Սանկտոսը ներկայացրեց երկկողմ համագործակցության համար անհրաժեշտ իրավական հիմքերը և դրանց զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կողմերը հանդիպման արդյունքում պայմանավորվեցին շարունակել քննարկումներն առավել առարկայական հարցերի շուրջ շահագրգիռ կառույցների ներգրավմամբ։