Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը

10 / 07 / 2013

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններիկառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանիանցման կետերում իրականացվող հսկողության, ռիսկերի վերլուծությանև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն ուսումնասիրելուու դրանց արդիականացմանն ուղղված համապատասխանառաջարկություններ մշակելու համար:

Ողջունելով հյուրերին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ԱԱԽաշխատակազմի և FRONTEX-ի միջև ստորագրված աշխատանքայինհամաձայնագրով սահմանված համագործակցությունը զարգանում էդրական տեմպերով: Շարունակվում են սահմանային անվտանգությանապահովման և ամրապնդման հարցերով համագործակցությունը ԵՄհամապատասխան կառույցների հետ` մեթոդական և տեխնիկականաջակցության հարցերով:

Արթուր Բաղդասարյանը կարևորեց FRONTEX-ի հետհամագործակցությունը, որը ենթադրում է Հայաստանում միջազգայինլավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներինհամապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքներիգործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտումներգրավված պետական մարմինների վարչական կարողություններիհզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղվերլուծություններ և փորձի փոխանակում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կլաուդիո Կավրեչիչը վստահեցրեց, որ կանի հնարավորը աջակցելու ձևավորվածհամագործակցության զարգացմանը:
FRONTEX-ի Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավարը առաջարկություն ներկայացրեց` <<Զվարթնոց>> օդանավակայանիՍահմանապահ ծառայության աշխատակիցների համար կազմակերպել ևանցկացնել վերապատրաստման կուրսեր և փորձի փոխանակում:

Արթուր Բաղդասարյանը ողջունեց ներկայացված առաջարկությունը և իրաջակցությունը հայտնեց ծրագրի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանային անվտանգությանոլորտում համագործակցության այլ ուղղություններ ևս: