Մամլո հաղորդագրություններ

Աշխատանքային հանդիպումներ Արցախի նախագահի նստավայրում

17 / 07 / 2019

Արցախում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 17-ին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Դրանից առաջ տեղի է ունեցել հանդիպում նաև Արցախի ԱԽ նորանշանակ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։ Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է իր գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել աշխատանքային հաջողություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության օրակարգային հարցեր։

×
×