Մամլո հաղորդագրություններ

Հանդիպում Արցախի արտաքին գործերի նախարարի հետ

17 / 07 / 2019

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում` Արցախի ԱԳՆ շենքում, հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացի հիմնական ուղությունները և թիրախները։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Մասիս Մայիլյանն ընդգծել է տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:

×
×