Մամլո հաղորդագրություններ

release

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական սահմանի տեղամասերում

23 / 11 / 2012

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը և Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովն այսօր այցելել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ <<Ռանչպար>> ուղեկալ:

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական սահմանի տեղամասերում, հանդիպել զինվորականության հետ, ծանոթացել սահմանապահներիծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ` ծանոթանալով նրանց հուզողխնդիրներին:

Ա. Բաղդասարյանը սահմանապահներին ներկայացրեց սահամանապահ զորքերիզինծառայության մակարդակի զարգացմանն ուղղված ծրագրերը: <<Հայաստանի եւՌԴ-ի ԱԱԽ-ների համագործակցության ծրագրով նախատեսվում են սահմանայինանվտանգության զարգացման հստակ քայլեր: Մենք արդեն ձեռնամուխ ենք եղելսահմանային անվտանգության ռազմավարությամբ նախատեսվող Հայաստանիսահմանային անցակետերի եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանծրագրի իրականացմանը: ՌԴ-ի սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա եւՀայաստան-Իրան սահմանի երկայնքով այսօր բարձր մակարդակով են իրականացնումպետական սահմանի պահպանությունը>>,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը պատասխանեցին նաև ՀայաստանումՌուսաստանի Դաշնության <<Ռոսգրանիցա>> պետական գործակալությաններկայացուցչության բացման հետ կապված հարցերին, ըստ որի արդեն կոնկրետպայմանավորվածություններ են ձեռք բերվել ներկայացուցչության բացմանաշխատանքների իրականացման վերաբերյալ: <<Ռուսական խոշորագույնգործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների ևանցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիապետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնայինսահմանապահների հատուկ ստորաբաժանումները: Դա Հայաստանի համար ունիքաղաքական, ինչպես նաև անվտանգության մակարդակի ամրապնդման ևբարձրացման կարևոր նշանակություն>>,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի, այսօրվա դրությամբ` ՀՀ պետական սահմաններում, որտեղ իրենք իրականացնում են սահմանապահ հերթապահություն, հանգիստ եւկայուն իրավիճակ է:

<<Որեւէ անհանգստություն գոյություն չունի: Մենք մեր առջեւ դրված խնդիրներըբարձր մակադակով իրականացնում ենք>>,- ասաց Վ. Վլասովը: Նա գոհունակությունհայտնեց, որ ՌԴ սահմանապահ զորքերին հուզող բոլոր հարցերը գտնվում են ՀՀղեկավարության ուշադրության կենտրոնում: