Մամլո հաղորդագրություններ

Տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը

28 / 10 / 2019

Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը:

Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց Միջգերատեսչական հանձնախմբի 1-ին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։

ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ, աշխատանքների բոլոր փուլերին զուգահեռ, Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիպումներ է կազմակերպել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրույթի, լրագրողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հաջորդիվ եղան ելույթներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում։

Մանրամասները՝ տեսանյութերում.

ԱԽ քարտուղարի խոսքը ԱԱՌ մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստին - https://youtu.be/-aZI-Vvu1H8

Կադրեր ԱԱՌ մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստից- https://youtu.be/mTt9GrgTza8

×
×