Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում Բելառուսի Հանրապետության դեսպանի հետ

14 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Արմեն Գրիգորյանը դեսպանին փոխանցեց խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին և դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը։