Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային հանդիպում պաշտպանության նախարարի հետ

19 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:
Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ: Արմեն Գրիգորյանը և Դավիթ Տոնոյանը կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը: