Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

03 / 07 / 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԽ գրասենյակում այսօր հյուրընկալեց ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում, երկուստեք վերահաստատվեց հայ-ռուսական հարաբերություններում վստահության բարձր մակարդակի առկայությունն ու այն ոչ միայն պահպանելու, այլև շարունակաբար խորացնելու հանձնառությունը:
Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին համակարծիք էին, որ մեր երկու երկրների հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ և մեր առաքելությունն է տնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և մշակութային համագործակցության ընդլայնման միջոցով այդ ներուժը հետևողականորեն լրացնելը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը:
Դեսպան Կոպիրկինը գոհունակությամբ մատնանշեց, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը:
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում: