Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին

06 / 07 / 2018

2018 թվականի հուլիսի 6-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին։ Քննարկեցին ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք վերահաստատեցին անվտանգության և պաշտպանական ոլորտներում երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապհովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր:
Արմեն Գրիգորյանը գործընկերոջը հայտնեց իր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։
Նիկոլայ Պատրուշևը կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Քննարկեցին նաև ընթացիկ մի շարք ծրագրեր` վստահություն հայտնելով, որ պատրաստակամ են հետևողականորեն աշխատել դրանց ուղղությամբ։
Հանդիպումն անցավ փոխադարձ վստահության և կառուցողական մթնոլորտում։