Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում ունեցավ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ներկայացուցիչների հետ

09 / 07 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում ունեցավ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ներկայացուցիչների հետ:
«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղությունները, որոնք միտված են հանրային դիվանագիտության միջոցով հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության ծրագրերում Ռուսաստանի հայ համայնքի ներուժի ընդգրկմանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Գոռ Կարախանյանը, Արագեղեցիկ Ղազարյանը, Սամվել Կարախանյանը, Գուրգեն Պողոսյանը, Դավիթ Մնացականյանը և Սլավիկ Գալստյանը: Նրանք կարծիքներ հայտնեցին երկրի անվտանգության ամրապնդման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման առանձին հարցերի վերաբերյալ:
Պայմանավորվեցին կրկին հանդիպել նման ձևաչափով՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: